Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-5

Չարը հենց այնպես չի հեռանա ասպարեզից, ճիվաղ Բայդենը մարդկությանը տանում է դեպի Երրորդ համաշխարհային-5
27.11.2024 | 16:01

Միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք

(սկիզբը՝ այստեղ)

Ոմանց այս ամենը կարող է մղձավանջային երազ թվալ կամ երազում տեսած մղձավանջ, որին ոչ մի կերպ պետք չէ հավատալ: Ոմանց էլ կարող է թվալ, թե Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ- ի գլխավորած հավաքական Արևմուտքի կազմում գտնվող առավել ռազմատենչ մի քանի այլ պետությունների ռազմաքաղաքական ղեկավարները պարզապես խելագարներ են, որոնք եթե հոգեբույժի կողմից ստուգվեն, «գժի թուղթ» կստանան: Բայց, խնդրում եմ հավատացեք, նրանք հոգեկան հիվանդներ չեն՝ նշված ախտորոշման մասնագիտական, բժշկագիտական իմաստով:

Բնականաբար, հարց կառաջանա՝ իսկ այդ դեպքում ովքե՞ր են նրանք, ովքեր ընդամենը մեկ քայլ են հեռու մարդկությանը միջուկային զենքի կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի անդունդը նետելուց: Պատասխանեմ հակիրճ՝ Սատանայի ծնունդներ ու Սատանայի ծառաներ, որոնք կատարում են իրենց տիրոջ հրամանները: Այս համոզմունքի հետևում տողերիս հեղինակը, ինչպես ասում են, սարի չափ փաստեր, ապացույցներ ունի:

«Կիևին վարչակարգին միջուկային զենք փոխանցելու սպառնալիքը կարող է դիտվել որպես Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության նախապատրաստում»,- Telegram ալիքի իր միկրոբլոգում մեկնաբանելով Կիևին միջուկային զենք փոխանցելու սպառնալիքը և միանգամայն ճիշտ գնահատելով իրավիճակը, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Ամերիկացի քաղաքական գործիչներն ու լրագրողները լրջորեն քննարկում են Կիևին միջուկային զենքի փոխանցման հետևանքները,- Թվում է, թե իմ տխուր կատակը խելագար մարազմատիկ Բայդենի մասին, ով որոշել է կյանքից գեղեցիկ հեռանալ՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասը, վերածվում է սարսափելի իրականության։ Միջուկային զենքը հանձնել մի երկրի, որը կռվում է ամենամեծ միջուկային տերության դեմ: Միտքն ինքնին այնքան անհեթեթ է, որ կասկած է հարուցում «Joe The Walking Dead»- ում պարանոիդ փսիխոզի առկայության մասին և բոլոր նրանց, ովքեր մտածում են նման քայլի նպատակահարմարության մասին։

Եվ, այնուամենայնիվ, պետք է մեկնաբանել զառանցանքները:

1) Կիևի վարչակարգին միջուկային զենք փոխանցելու սպառնալիքը կարող է դիտվել որպես Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության նախապատրաստում;

2) նման զենքի փաստացի փոխանցումը կարող է հավասարեցվել մեր երկրի վրա կատարված հարձակման փաստին՝ միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքների 19- րդ կետի իմաստով:

Հետևանքներն ակնհայտ են»։

Հարկ է ուշադրություն դարձնել, որ Մեդվեդևը, որը Ռուսաստանում ոչ թե դե յուրե, այլ փաստացի թերևս 2- րդ պաշտոնյան է նախագահ Վլադիմիր Պուտինից հետո, համենայն դեպս, պաշտոնական աստիճանակարգության առաջին քառյակում է գտնվում, Կիևի վարչակարգին միջուկային զենք փոխանցելու հնարավորության վերաբերյալ Արևմուտքում եղած քննարկումները, հայտարարությունները ոչ թե դատարկ սպառնալիք կամ ընդամենը հոխորտանք է համարել, այլ հստակ նշել, որ այն կարող է դիտվել որպես Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության նախապատրաստում:

Եվ երկրորդ. Կիևի վարչակարգին միջուկային զենքի փաստացի փոխանցումը Միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության վերջերս նորացված հիմունքների 19- րդ կետի իմաստով Ռուսաստանի վրա կատարված հարձակման փաստին հավասարեցնելու դեպքում, եթե դա տեղի ունենա, ՌԴ- ն պատասխան հարված կհասցնի տվյալ զենքը փոխանցած պետությանը:

Բացի վերոնշյալից, կասկածից դուրս է, որ Կիևին միջուկային զենքի փոխանցման դեպքում նպատակ ունենալով թույլ չտալ, որ Կիևի վարչակարգը ՌԴ- ի նկատմամբ միջուկային զենք կիրառի, Մոսկվան միջուկային կանխարգելիչ հարված կհասցնի Ուկրաինային: Բոլոր այս դեպքերում հետևանքներն իսկապես ակնհայտ են:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Արևմուտքի երկրները մտածում են այն մասին, թե արդյոք ուղղակիորեն ներգրավվե՞ն Ուկրաինական հակամարտության մեջ: Նա հավելել էր, որ ռազմական գործողություններին ՆԱՏՕ- ի պետությունների անմիջական մասնակցությունը փոխում է դրանց էությունը, Ռուսաստանը ստիպված կլինի որոշումներ կայացնել՝ ելնելով իր համար այդ կերպ ստեղծված սպառնալիքներից:

ԱՄՆ- ի հեռացող նախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինային միջուկային զենքի հնարավոր փոխանցումը խելահեղ գաղափար է, որը հակասում է Սահմանադրությանը. այս մասին, «РИАНовости»– ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ- ի կոնգրեսական Մարջորի Թեյլոր- Գրինը Х սոցիալական ցանցում:

«Սա խելագարություն է և ամբողջովին հակասահմանադրական է, գուցե պետական դավաճանության ակտ է»,- գրել է նա:

Քաղաքական գործիչը հարց է տվել, թե Բայդենն արդյոք չի՞ ցանկանում այդ կերպ միջուկային պատերազմ սանձազերծել, որպեսզի այն որպես առիթ օգտագործի Դոնալդ Թրամփին իշխանության փոխանցումը կասեցնելու համար:

Այսպես է Թեյլոր- Գրինն արձագանքել ձեռնարկատեր Մարիո Նավֆալի գրառմանը, որը հեգնանքով է արտահայտվել Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու ԱՄՆ- իշխանությունների որոշման մասին՝ որպես Կիևին ավելի և ավելի մահացու զենք մատակարարելու հերթական քայլ, նախքան Սպիտակ տնից Բայդենի հեռանալը:

«Այս աննախադեպ էսկալացիան լուրջ հարցեր է առաջացնում՝ խոսքն Ուկրաինային օգնելո՞ւ մասին է, թե խոսքն ավելի մեծ բանի մասին է»,- հարցրել է Նավֆալը:

Ավելի վաղ «New York Times» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ- ի և Եվրոպայի մի շարք պաշտոնյաներ առաջ են քաշել Վաշինգտոնի կողմից Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու տարբերակը, որն, իբր, կարող է անվտանգության հնարավոր երաշխիք դառնալ Ուկրաինայի համար:

Բացի վերոնշյալից, տեղեկություններ են հրապարակվել նաև Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում միջուկային զենք ստեղծելը դժվար չէ, սակայն դեռ պարզ չէ, թե արդյոք Ուկրաինան ընդունա՞կ է դրան: Նա նաև հերթական սադրանքն է անվանել հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինան կարող է (իրավունք ունի, թույլատրելի է) միջուկային զենք ունենալ:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ուկրաինայի կողմից միջուկային զենքի ստեղծման ցանկացած քայլ համապատասխան արձագանքի կարժանանա, Ռուսաստանը թույլ չի տա Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծումը ոչ մի պարագայում: Բացի այդ, Ռուսաստանը, հավաստել է Պուտինը, կհետևի, եթե արևմտյան երկրներից որևէ մեկը ցանկանա միջուկային զենք փոխանցել Ուկրաինային:

Ամերիկացի լրագրող Ջեքսոն Հինքլը, «РИА Новости»– ի փոխանցմամբ, Х սոցցանցում զարմանք է հայտնել՝ կապված միջազգային լարված իրավիճակի ֆոնին արձակուրդ գնալու կոնգրեսականների որոշման հետ:

«Երրորդ համաշխարհային պատերազմը մոտ է սկսվելուն, իսկ Կոնգրեսը լռում է, պատրաստվում է արձակուրդ գնալ»,- վրդովվել է նա:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 17063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ